Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս կարող է 30 տարի բացասական սպասման մեջ մեծացող սերնդի հոգեբանությունն ադեկվատ լինել, արցախցի երեխաներից խլել են իրենց մանկությունը. հոգեբան

15/12/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպե՞ս կարող է փակ ճանապարհի պատճառով մի քանի օր դպրոց չգնացող, և ընդհանրապես 30 տարուց ավելի բացասական սպասման մեջ մեծացող սերնդի հոգեբանությունն ադեկվատ լինել։ Այդ երեխաներին պետք է հետազոտել, որովհետև ֆորսմաժորային իրավիճակներում ապրող երեխաների վիճակը չի կարող լավ կամ բնակոնոն լինել. դա այն երեխաներն են, որոնց մանկությունը խլել են իրենց ձեռքից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով իրենց ընտանիքներից հեռու գտնվող արցախցի երեխաների հոգեվիճակին։

«Այդ երեխաները մանկություն չունեն։ Նրանք նայում են իրենց ծնողներին, հիշում իրենց հայրերին, որոնք զոհվել են պատերազմում, անգամ մանկահասակ երեխան Ձմեռ պապին նամակ է գրում՝ խնդրելով ոչ թե իր համար նվեր, այլ հոր մարմինը բերել»,- ասաց մեր զրուցակիցը։

Իրինա Ծատուրյանի խոսքով, այսքանով հանդերձ, արցախցիները բավական տոկուն են, և միայն առժամանակ անց կերևա՝ ադրբեջանցիների գործադրած հոգեբանական ճնշումներն ինչ ազդեցություն կուխնենան արցախցի դեռահասների վրա։

Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախից Երևան եկած դպրոցականներին, որոնք այստեղ էին Մանկական Եվրատեսիլը դիտելու համար, և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, հոգեբանը նկատեց.

«Այդ երեխաների մեջ գոնե դրական էներգետիկա կա, նրանք եվրոպական մակարդակի շոուի են մասնակցել և դեռ դրական ապրումներ ունեն։ Ամեն դեպքում, բոլոր երեխաները տարբեր են, և նրանց պետք է անհատականորեն մոտենալ։ Հնարավոր է՝ նրանցից մեկի պապիկը զոհվել է Արցախյան առաջին պատերազմին, և նրանց տան մթնոլորտն այլ է, մեկ այլ երեխա էլ ավելի ուրախ մթնոլորտում է մեծացել։ Նույն իրավիճակում տարբեր երեխաներ տարբեր կերպ են արձագանքում. դա գալիս է նրանց դաստիարակությունից։

Նաև շատ մեծ նշանակություն ունի Երևանում մնացած արցախցի երեխաների ուսուցիչների վերաբերմունքը։ Նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցրել»,- նկատեց հոգեբանը։

Հիշեցնենք, որ Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաներ, որոնք իրենց երկու ուսուցչի ուղեկցությամբ երեկ Երևան էին եկել՝ մանկական «Եվրատեսիլը» դիտելու, չեն կարողանում վերադառնալ Արցախ։

«Մնացել ենք այստեղ, երեխաներն անտրամադիր են, փոքրիկներ կան, լաց են լինում, վախենում են։ Հարցնում են՝ բա ե՞րբ կարող ենք գնալ մեր տուն, թուրքերը փակել են, էլ չե՞նք կարող գնալ։ Կռիվ տեսած երեխաներ են, մտածում են, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, որ եկել, մնացել էին, այս անգամ էլ է այդպես լինելու, մնալու են անորոշ ժամանակով, այն էլ՝ առանց ծնողների։

Մենք էլ երեխեքին  հույս ենք տալիս, ասում ենք՝ կբանակցեն, կբացվի ճանապարհը։ Բայց դե՝ դրանք թուրք են, ինչ ուզում՝ անում են։ Ես ինքս էլ եմ վախենում, կկարողանա՞նք գնալ, թե՞ չէ։ Մեր հողում  չեն թողնում ապրենք։ Ասում ենք՝ մի՛ վախեցեք, երեխաներ, մի բան անելու են, ամեն ինչ անում ենք, որ երեխաները չվախենան, մղձավանջ է»,-Aravor.am-ի հետ զրույցում ասել է երեխաների խմբի ղեկավար Անահիտ Գաբուզյանը։


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է Ադրբեջանի վրա ճնշում լինի, բայց այդ ճնշումը չենք տեսնում. Դավիթ Բաբայան

Հաջորդ գրառումը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հասարակություն

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական