Այսօր ի պատասխան մեր կողմից նախապես ներկայացված դիմումի՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն, որով հայտնվել է, որ մարտ ամսին կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը. տեղեկացնում է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ։
Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու և հաստատակամ են, որպեսզի կազմակերպվի հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ՝ վերջիններիս կողմից ծնողներին պարզաբանումներ ներկայացնելու համար»։