Աստղագետները օրերս «2006HV5» աստերոիդի կադրերն են ստացել, որ ապրիլի վերջին բավական մոտեցած է եղել Երկիր մոլորակին։ NASA-ի հրապարակած կադրերին ТАСС լրատվականն է անդրադարձել։
Երևույթն ուշագրավ է այնքանով, որ վերջին 100 տարվա ընթացքում մեր մոլորակին այլ աստերոիդ երբևէ այդչափ չի մոտեցել։
«Ստացված կադրերը թույլ են տալիս որոշել աստերոիդի չափերը, ինչպես նաև՝ դրա ռելիեֆն ու այլ դետալների հետ կապված մի շարք մանրուքներ ուսումնասիրել»,- գրում է աղբյուրը։
Ս․Վ․