Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանն ահազանգում է՝ Հայաստանում ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում։
«Զգուշացում. մեր նախնական տեղեկություններով՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում։
Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտքագրել եք Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։
Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB-ին»,- հայտնել է Պապյանը։