Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե իր երեխային կրթության իրավունքից զրկած գոնե մեկ ծնող օրենքով պատժվի, մյուսները կզգուշանան. Անահիտ Բախշյան

09/12/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միանշանակ կողմնակից եմ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման գաղափարին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման դրված վերոնշյալ նախագծին։

«Երեխաները չպետք է դուրս մնան կրթությունից, և ողջունելի եմ համարում պետության՝ յուրաքանչյուր երեխայի պարտադիր հանրակրությունն ապահովվելու ուղղությամբ ներդրած ջանքերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ այն ծնողները, որոնք խոչընդոտում են իրենց երեխաների կրթության իրավունքի իրացմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Երեխան պետք է սովորի, հանրակրթությունը պետք է պարտադիր լինի։ Սահմանադրությամբ ամրագրված այդ նորմը պետք է իրականացվի, և որևէ ծնող չպետք է իրավունք ունենա երեխային զրկելու կրթություն ստանալու իրավունքից՝ որքան էլ ընտանիքը նյութապես ծանր վիճակում լինի»,- շեշտեց կրթության փորձագետը։

Մեր զրուցակը նկատեց՝ ընտանիքի սոցիալական խնդիրները լուծելու, ընտանեկան բյուջեն համալրելու բազմաթիվ ճանապարհներ կան, բայց ոչ երբեք՝ երեխայի կրթություն ստանալու հաշվին, ասել է թե՝ ծնողների կողմից դպրոցահասակ երեխաներին փողոց կամ հարկադիր աշխատանքի ուղղորդելը պետք է օրենքով խոստորեն պատժվի։

«Կրկնում եմ՝ հիմնական կրթությունը պարտադիր է՝ անկախ երեխայի ծնողների կամքից։ Ընտանիքի խնդիրները տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում են։ Այդ մարմինները պետք է բացահայտեն և զբաղվեն դրանց լուծմամբ։ Եթե իրենց երեխաներին հարկադիր աշխատանքի ուղղարդած գոնե մեկ ծնողի օրենքով՝ թեկուզ բարոյական, պատժի ենթարկեն, մյուսները կզգուշանան։

Բայց թե պետությունը որքանով խելացի կկազմակերպի այս գործը, արդեն ՏԻՄ-երի խնդիրն է։ Սա հեշտ աշխատանք չէ, բայց պետք է արվի»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը: 

Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման համար առաջարկվող լուծումներն են՝

1.դպրոցահասակ երեխաների՝ կրթությունից դուրս մնալը կանխելը,

2.ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաներին վաղ բացահայտելը,

3.ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառները բացահայտելը և դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը,

4.երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջիևը հերքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Արցախի Խորհրդարանը ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային առաջարկել է դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի Խորհրդարանը ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային առաջարկել է դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ

21/10/2025

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ–ճարտարապետների հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի...

ԿարդալDetails

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ Նրան չեն տրամադրել սնունդ․ փաստաբան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական