Դպրոցականներն ամենադժվարը սովորում եւ յուրացնում են ուղղագրությունը, կետադրությունն ու ոճաբանությունը: Նման եզրահանգման է եկել «Empathy» հիմնադրամը՝ ռուսաց լեզվի ուսուցիչների շրջանում հարցում անցկացնելուց հետո։
Ուսումնասիրության համար ընտրվել են 500 ուսուցիչներ, որոնք մասնակցել են «Ռուսաց լեզվի պահապաններ» համառուսաստանյան օլիմպիադային։ Մանկավարժները նշել են, որ աշակերտները դժվարանում են ընկալել հատկապես երկու «ն»-ով (н, нн )բառերի գրությունը:
Մանկավարժների կարծիքով՝ աշակերտները կամ ուսուանողները սխալներով են գրում, քանի որ աղքատ բառապաշար ունեն:
Հարցմանը մասնակցած ուսուցիչներն, ի դեպ, նշել են, որ լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու հարցում մեծ դեր կարող են ունենալ բլոգերներն ու հայտնի այլ մարդիկ, եթե հանրային տիրույթում գրագետ, ճիշտ ու առանց լեզվաոճական սխալների խոսեն:
Ս.Վ.