Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեղատներում իրավիճակը ճգնաժամային է. «Արցախպրես»-ի անդրադարձը

10/01/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու` ադրբեջանցիների կողմից փակման պատճառով Արցախի   դեղատներում  որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրաքաղաքում գործող «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ  կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։

«Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ` ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։

Նույն տարիքային խմբի  երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։

Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,-ներկայացրել է մեր զրուցակիցը։

Նրա հավաստմամբ՝  ցանցում չկան  նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված  դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։  Եվ եթե այս իրավիճակը պահպանվի ևս մեկ շաբաթ, ապա դեղատունը լրիվությամբ կդատարկվի։

«Լի Ֆարմա» դեղատան դեղագետ Լիլիթ Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների շրջանում մեծ է ջերմիջեցնող ու զարկերակային  ճնշումը կարգավորող դեղերի պահանջարկը։

«Հակաբիոտիկների  քանակը նույնպես խիստ սահմանափակ է։

Շրջափակումից հետո երեք անգամ ստացել ենք երեխաների համար նախատեսված ջերմիջեցնողներ, շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ։

Ստացել ենք նաև սահմանափակ քանակությամբ  մանկական կերեր.  դրանք էլ արդեն վերջանում են։ Հուսանք` մոտ օրերս համալրում կունենանք, ինչի համար շատ շնորհակալ կլինենք»,-ասել է Լ. Բարսեղյանը՝ ընդգծելով` դեղամիջոցները վաճառվում են  նախկին գներով։

Ստեփանակերտում գործող «Էլեն» դեղատան սեփականատեր, դեղագետ Էլեոնորա Գրիգորյանի խոսքով`  շուրջ 40 տարվա ընթացքում նման իրավիճակում չէին հայտնվել։

«Դեղատունը գրեթե դատարկ է։ Քաղաքացիների մեծ մասն էլ առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք ունի։ Գնային որևէ փոփոխություն չկա։ Շատ հաճախ, հանգամանքներով պայմանավորված,   բնակիչներին նույնիսկ անվճար ենք  տրամադրում եղած դեղորայքը»,-հավելել է մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է նոր կադրերին

Հաջորդ գրառումը

Իրանի միջուկային ծրագրի մահվան մասին լուրը փոքր-ինչ չափազանցված է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հասարակություն

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Իրանի միջուկային ծրագրի մահվան մասին լուրը փոքր-ինչ չափազանցված է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական