Մյունխենի Օլիմպիական խաղերում Վիլֆրիդ Դիտրիխը (118 կգ) ցած նետեց Քրիս Թեյլորին (201 կգ)։
Դեն Գեյբլը և Քրիս Թեյլորը քայլում էին Օլիմպիական ավանով և տեսան ազատ ոճի և դասական ըմբշամարտի հինգ օլիմպիական մեդալակիր գերմանացի Դիտրիխին, որը քայլում էր իրենցկողմը: Երբ նրանք հանդիպեցին, Թեյլորը ձեռքը մեկնեց Դիտրիխին, որպեսզի բարևի։ Դիտրիխը բարձրացրեց ձեռքը և ասաց՝ ոչ։ Հետո նա մոտեցավ և շատ ջերմ գրկեց Թեյլորին:
Այն բանից հետո, երբ Դիտրիխը հաղթեց Թեյլորին, նրան հրավիրեցին հարցազրույցի: Հարցրեցին, թե ինչպես եղավ, որ ցած գցեց 200 ֆունտանոց Թեյլորին:
Դիտրիխը պատասխանեց. «Ես գիտեի, որ կարող եմ 200 կգը ցած գցել, բայց վստահ չէի, որ կարող եմ ձեռքերս փաթաթել նրա շուրջը։ Երբ կռվից առաջ տեսա նրան փողոցում, նա ուզում էր սեղմել ձեռքս, բայց փոխարենը ես ամուր գրկեցի նրան։ Հենց ձեռքերս փաթաթվեցին նրա մեջքի շուրջը, հասկացա, որ կարող եմ նրան տապալել։