Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանտը՝ դավաճանին, ազատությունը՝ տղերքին

19/07/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն օր  միջազգային հանրության լուռ աջակցությամբ Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները, հաստատվում է բռնապետություն. «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մոտ բողոքիա ակցիա են իրականացրել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջ-պաստառներով: 

      Նրանց շատ ավելի վաղ այստեղ մեծաթիվ ոստիկաններ էին հասել, շրջապատել գրասենյակի մուտքը, պարիսպները: Իսկ ընդդիմությունն ու շարքային քաղաքացիները, որոնք դեմ են քաղբանտարկյալներ պահող, նրանց կալանավայրերում ու դատարանի դահլիճներում սպանող  իշխանությանը, հավաքվել էին, որ հարցնեն՝  միջազգային հանրությունը չի՞ տեսնում այս ամենը:

   «Ավելի քան 70 տարի գոյություն ունի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ 3-րդ հոդվածը նվիրված է կյանքի իրավունքին: Ամենակարեւոր իրավունքն է. եթե չկա կյանք, չկան մնացած իրավունքները,-նշել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը,- մենք արդեն ունենք 3 քաղբանտարկյալ, որոնք զրկվել են կյանքի իրավունքից այս իշխանության օրոք»:

    «Հայաստանում արդեն երկու տասնյակից ավելի մարդ է գտնվում անազատության մեջ ՝ քաղաքական հայացքների, իսկ ավելի շուտ, իշխանություններին քննադատելու եւ Արցախի հանձման ու Հայաստանի թրքացման գործընթացները կանխելու փորձի համար: Նրանցից շատերն առողջական խնդիրներ ունեն, բայց դա իշխանություններին չի հուզում, նրանք կարծես հագենում են հայրենակիցների արյամբ»,- նկատել են ակցիայի մասնակիցները:

«Դատական նիստի ժամանակ, ուղիղ եթերում մարդ է մահանում, դուք լռում եք: Այս ամենը չի՞ հակասում ձեր սկսզբունքներին,- հարցրել է ակցիայի մասնակից Աննա Հովները,- սա՞ է ձեր ժողովրդավարությունը»: 

Մեկ այլ մասնակցի ՝ Հովհաննես Հարությունյանի պնդմամբ էլ իրավական համակարգն ու դատարանները իշխանության ձեռքին դարձել  են  ընդդիմադիրներից վրեժխնդիր լինելու գործիք:

«Այսօր ՀՀ-ում դատավորները վերածվել են կիլլերների իշխանությունների ձեռքում, վարձու մարդասպանների, եւ եթե իրենց թվում է, որ մոռացվելու է այն հրահանգներից, որոնք  իրենք կատարել են եւ որոնց հետեւանքով մարդկանց կյանք է խլվել, չարաչար սխալվում են: Ոչինչ չի մոռացվելու, գալու է ձեր դատաստանի օրը»:

    Հետո «Բանտը՝ դավաճանին, ազատությունը՝ տղերքին» վանկարկումներով ու քաղբանտարկյալների նկարներով քաղաքացիները երթով կառավարութուն շարժվեցին:  Այստեղ էլ մուտքը հսկում էին ոստիկանները՝ մի քանի շարքով:  

        Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց՝ քաղաքացիների մեծ մասը եկել է «Նիկոլ՝ մարդասպան» պաստառներով:  

«Անցնող 4 տարիների ընթացքում այդ մարդու կառավարումը բերել է  արյուն, արցունք, հազարավոր մահեր՝ համաճարակի, պատերազմի ու անազատության պատճառով»:

Մի քանի ելույթից հետո ակցիան ավարտվեց, տարածքում մնացին փոքրաթիվ ոստիկաններ ու ակցիայի խորհրդանիշ պաստառները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել. «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը

Հաջորդ գրառումը

Բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումն սկսվել է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումն սկսվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական