Արցախում սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրա առողջակաան վիճակը ծանր է.հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն արդեն ամբուլատոր պայմաններում»,- նշեց նախարարը։
Արցախում տեղի ունեցած պայթյունից ծանր վնասվածք ստացած ու արտերկրում բուժման մեկնած արցախցիներն արդեն վերադառնում են։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավական լավ արդյունքներ ունենք, նրանք շարունակելու են իրենց բուժումն այստեղի մասնագիտացված կենտրոններում»,- հայտնել է Առողջապահության նախարարը։