Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախից Երևան տեղափոխված պացիենտը վիրահատվել է

Արցախից Երեւան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող:

Ինչպես  տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից, պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:

Հիշեցնենք՝ 62–ամյա տղամարդը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» Կարմիր Խաչի ուղեկցությամբ դեկտեմբերի 19–ին տեղափոխվել էր Երեւանի «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն։