Բենզին չկա. արցախահայության տեղահանումը, դեպի Հայաստան տեղափոխումը քաոսային իրավիճակում է կատարվում։
Կոռնիձորում կուտակումներ են։ Քաղաքացիական ավտոմեքենաները բենզինի կարիք ունեն, իսկ բենզին չկա։
Արցախի կառավարությունը խոստացել է ժամը 14։00-ից 5 բենզալցակայաններում բենզին տրամադրել սեփական ավտոմեքենա ունեցողներին, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ Արցախից ու մեկնել Հայաստան։
Մարդիկ չեն կարող սպասել, մինչև պետական միջոցներով իրենց տարհանեն։
Խառնաշփոթ է, արցախահայության զանգվածային գաղթը տարերային բնույթ է կորւմ, որովհետև ոչ մի երաշխիք չկա, թե ադրբեջանական կողմը էլ ինչ գործողությունների կդիմի։ Արցախցիները ջանում են հնարավորինս արագ դուրս գալ իրենց տներից, քանի դեռ հնարավորություն է ստեղծվել։ Ոմանք այրում են իրենց տները, որ թուրքի բաժին չդառնան։ Շատերը չեն հասցում անգամ առաջին անհրաժեշտության իրերը վերցնել. բոլորի նպատակը մեկն է՝ գոնե ֆիզիկապես փրկվել ադրբեջանական ցեղասպանությունից։
Սեպտեմբերի 25-ի ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է մեկնել 4850 արտաքսված քաղաքացի, նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են։
Ամբողջ գիշեր շարունակվել է Արցախի քաղաքացիների տեղահանությունը։
Նրանք, որվքեր չեն կարող ապաստանել Հայստանում ապրող իրենց հարազատների տանը կամ այլ բնակարաններում, տեղափոխվում են Գորիս, որտեղ կառավարությունը ժամանակավոր կեցավայր է պատրաստել։
Կոռնիձորում նրանք փաստաթղթավորում են, տեղում կարիքները գնահատվում են։