Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Արյունալի պատմություն Ոսկեպարում

Այսօր՝ Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Նոյեմբերյան համայնքում. հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։
 

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել 1991 թ․ մայիսի 6-ին Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների հիշատակին:

1991 թվականի մայիսի 6-ին 11 երիտասարդ տղա տեղում սպանվել է, 13 ոստիկաններին զինվորականները փոխանցել են ադրբեջանական ՕՄՕՆ-ին։

Վիրավոր ոստիկաններին ադրբեջանցիներն անընդհատ դաժան ծեծի են ենթարկել, տեղափոխել Ղազախստան, այնտեղից էլ՝  Գյանջայի բանտ, որտեղ տղաները ենթարկվել են անպատմելի տանջանքների և տառապանքների։ Գրեթե ամեն օր նրանց դուրս էին բերում խցերից և ծեծի ենթարկում ռետինե մահակներով: Նրանց կերակրում էին աղի ապուրներով, այնուհետև մի քանի օր ջուր չէին տալիս։

Այդ ժամանակ Ոսկեպարում դեռ շարունակվում էր հրետակոծությունը սովետական տանկերից։ 3 խաղաղ բնակիչ է զոհվել։

Ոսկեպարի շրջակայքի անտառներն ու շինությունները այրվել և քանդվել էին։ Գյուղացիներին ներկայացվել էր վերջնագիր՝ պահանջելով հանձնել ատրճանակները և ներկայացնել կռվող տղամարդկանց թիվը: Գյուղը փրկելու համար 29 հայ ոստիկան ինքնակամ որպես գերի հանձնվել են թշնամուն։