Օրենբուրգում մանկական ատրակցիոնի վթարի հետևանքով ավելի քան 15 մարդ է տուժել։ Արտակարգ իրավիճակների ծառայությանը հղում անելով՝ ТАСС գործակալությունն է գրում։
Դեպքն օրեր առաջ՝ մայիսի 1-ն է տեղի ունեցել։ «Շղթա» ատրակցիոնը, որի վրա թե՛ մեծահասակներ, թե՛ երեխաներ են եղել, վթարվել է, ինչի հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդ մարմնական վնասվածնքեր է ստացել։
Թեև դեպքը ողբերգական ելք չի ունեցել, այնուամենայնիվ, տուժածներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել։
Ս․Վ․