Անգլիական թերթի հոդվածից պարզվում է, որ դեռևս ընթացիկ տարվա սկզբին, ծաղրանկարիչ Ստիվ Բիլը հակահրեական դարձվածքների և Անգլիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի ծաղրանկարների համար մեղադրվել է «հակասեմականության» մեջ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին ծաղրանկարը հանգեցրեց նրա՝ «Guardian»-ից վտարմանը, որտեղ 40 տարի շարունակ աշխատում էր:
72-ամյա ծաղրանկարիչն աշխատանքից հեռանալուց հետո, երբ Նեթանյահուի ծաղրանկարները արդեն հանվել էին թերթի էջերից, անհասկանալի է համարել իր անձին հասցեգրված մեղադրանքները, ապա ասել է, որ «Guardian»-ում գրեթե անհնար է որևէ ծաղրակար անելը, առանց «հակասեմական» դրսևորումների մեջ մեղադրվելու՝ ավելացնելով. «Խմբագրությունն անգամ չնկարված ծաղրանկարն է զննում»:
Այդ ընթացքում «Guardian»-ի խոսնակը, Սթիվ Բիլի վտարման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես ասելով. «Խմբագրությունը ծաղրանկարիչ Բիլի պայմանագիրը չերկարաձգելու որոշում է ընդունել: Նրա հետ աշխատանքը շարունակելու ծրագրեր չունենք: Անցած 40 տարիների ընթացքում նրա ծաղրանկարները զարդարել են «Guardian»-ի էջերը: Նրան շնորհակալություն ենք հայտնում և մաղթում հաջողություն»:
Հակոբ Չաքրյան