Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Армянский шалах из Узбекистана». ուզբեկները հայկական ծիրանը բրենդինգ են անում

03/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

-Azg.am-ի զրուցակիցն է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

-Պարո՛ն Մնացականյան, խոսակցություններ կան, որ այս տարի Հայաստանից ծիրանի արտահանում գրեթե չի կատարվել։ Ինչո՞ւմ է խնդիրը։

-Ոչ թե չի կատարվել, այլ կատարվել է շատ քիչ քանակություններով։ Արդեն 4 տարի է՝ խոսում եմ այս խնդրի մասին։  Ես միշտ ասում էի, որ մենք ահագին հետ ենք ընկնում. Ուզբեկստանը մեր շալախ սորտի ծիրանը սելեկցիա է անում, իսկ պետությունը պետք է հնարավորինս բրենդինգ անի, ընդ որում՝ ոչ միայն ծիրանը, այլ նաև հայկական մյուս մրցունակ մրգերը։ Հայկական ծիրանը շուկա պետք է մտնի պարտադիր բրենդինգ արած, լեյբլով և հայկական մակնշմամբ։

Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ մեր վերավաճառողները ոչ թե հայկական ծիրանը տանեն, Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայում կանգնեն, վաճառեն, այլ մտցնեն ցանցեր՝ հստակ մակնշմամբ, գովազդով և այլն, որպեսզի շուկան չկորցնենք։

Բայց ոչինչ չարվեց. ուզբեկներն արդեն շատ մեծ քանակի շալախ երևանյան սորտի ծիրան են արտահանում և հենց այդպես էլ գրում են՝ «Армянский шалах из Узбекистана»։ Մի քանի տարի հետո այդ «Армянский»-ն էլ կհանեն, կթողնեն «Шалах из Узбекистана»։ Հայկական սորտի ծիրանի կիլոգրամն ուզբեկները Մոսկվայում վաճառում են 90 ռուբլով՝ մոտավորապես 380-400 դրամ։ Իսկ մեզ մոտ միայն բեռնափոխադրումների գինը ծիրանի գնի վրա ավելացնում է մոտավորապես 200 դրամ։ Բնականաբար, եթե գյուղացուց ծիրանը գնեին կիլոգրամի դիմաց 150 դրամով, մեր արտահանողներն էլի գնի մեջ չէին տեղավորվելու։ Դրա համար էլ շատ քիչ քանակությամբ են արտահանում, Ռուսաստանում էլ հայկական ծիրանը հիմնականում հայերն են գնում. ռուսի համար տարբերություն չկա՝ հայկական շալախ է ուտում, թե ուզբեկական։

-Իսկ ծիրանի ի՞նչ ծավալի արտահանումներ են կատարվում դեպի Եվրոպա։

-Արտահանումներ գրեթե չկան՝տարեկան մոտ 15-20 տոննա։ Սա սարսափելի ցածր ցուցանիշ է՝ համեմատած ուզբեկական ծիրանի՝ տարեկան մոտ 700 հազար տոննա արտահանման հետ։ Եվրոպայում հայկական ծիրանը հիմնականում սպառում են հենց հայերը՝ կիլոգրամը 15 եվրոյով։ Եվրոպական սուպերմարկետներ, խանութների ցանցեր հայկական ծիրանը չի մտնում և չի էլ մտել։

-Պարո՛ն Մնացականյան, ինչո՞ւ է այդպես ստացվել՝ եվրոպացի սպառողին չե՞ն գոհոցնում հայկական ծիրանի որակակա՞ն չափանիշները, թե այլ խոչընդոտներ կան։

-Մի քանի ռիսկ կա. ամենաառաջինն այն է, որ մեր ֆերմերները բավարար չափով հզոր չեն, որպեսզի կարողանան պայմանավորվել եվրոպական ցանցերի հետ։ Հաջորդը տրանսպորտային խնդիրն է. փոխադրումների գինը, ինչպես արդեն ասացի, բավական բարձր է, բացի այդ՝ բերքն ավելի երկար ճանապարհ է անցնում. օդային բեռնափոխադրումները բավականին թանկ են՝ մեկ կիլոգրամ ծիրանի փոխադրման համար՝ 2.5-2.6 եվրո։ Սա մրգի գնի հետ միասին շատ մեծ թիվ է կազմում։ Գումարած սրան՝ ոլորտը բացարձակապես չի վերահսկվում, և չկան երաշխիքներ, որ գյուղացու ծիրանենիները թույլատրելի նորմը մի քանի աքնգամ գերազանցող թունաքիմիակտներով մշակված չեն լինի։ Եվրոպական լաբորատորիաները, հայտնաբերելով այդ արգելված նյութերը, միանգամից խոտանում են հայկական միրգը։ 

-Հավաստի՞ են տեղեկությունները, որ արտահանողները ծիրանի մեկ կիլոգրամի դիմաց գյուղացուն 100 դրամ են առաջարկում, իսկ գյուղացին չի համաձայնում՝ նախընտրելով 30 դրամով գործարաններին հանձնել։

-Այսպիսի գներ, բնականաբար, սպասելի են։ Վերավաճառողները դրանից բարձր գնով ուղղակի չեն կարող գնել, չեն կարող ավելի բարձր գին առաջարկել։ Մյուս կողմից շատ հավանական է այն վարկածը, որ գյուղացին նախընտրում է իր ծիրանը հանձնել մթերող գործարաններ, որովհետև գործարանն ապրանքն ամբողջությամբ է վերցնում, իսկ արտահանողները ծիրանը տեսակավորում են, ընտրում են լավագույն բերքը, իսկ գյուղացու քաղած ծիրանի մյուս՝ զգալի մասը չեն ընդունում։ Ֆերմերն էլ ավելորդ գլխացավանքի տակ չմտնելու համար նախընտրում է բերքը գործարան հանձնել։

Այս ամենին գումարած՝ հիասթափության ալիքն է շատ բարձր. ինձ համար սպասելի էր, գիտեի, որ հենց այսպես էլ լինելու է, բայց գյուղացու համար անսպասելի է։ Մարդիկ այդքան աշխատել են, չարչարվել են և այսօր կանգնել են բերքի իրացման խնդրի առաջ։

-Պարո՛ն Մնացականյան, այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ Էկոնոմիկայի նախարարությունը և անձամբ նախարար Վահան Քերոբյանը չեն կարողացել ճիշտ կազմակերպել հայկական ծիրանի արտահանման գործընթացը։

-Միայն ծիրանը չէ։ Ես միշտ ասել եմ՝ հայկական պտուղ-բանջարեղենը պետք է պարտադիր բրենդավորվի։ Դա պետք է պետական գործառույթ դառնա, պետք է հստակ ստանդարտներ մշակվեն, որպեսզի ստանդարտներին համապատասխանող ցանկացած գյուղմթերք հեշտորեն արտահանվի արտասահմանյան խանութների ցանցեր։ Պետք է սուբսիդավորվեին օդային  բեռնափոխադրումները, որպեսզի կարողանայինք հայկական ծիրանը, դեղձը, նեկտարինը Մերձավոր Արևելքի շուկաներ դուրս բերել։ Բայց այս ուղղությամբ էլ ոչինչ չի արվել, և պետք է հասկանանք, որ ինչքան ձգձգում են      ք այս գործընթացները, այնքան ուշանում ենք, այնքան մեր գյուղատնտեսության ծավալները փոքրանում են։

Ճիշտ է, վերջին տարիներին գյուղատնտեսությանը սուբսիդիաներ, դրամական միջոցներ տրամադրվեցին, ինչ-որ արհեստական շնչառություն տալով՝ իրավիճակը կարծես բարելավել է, բայց եթե նման վերաբերմունքը շարունակվի, վաղ թե ուշ ամեն ինչ կորցնելու ենք։ Եթե հստակ պետական քաղաքականություն չկիրառվի, ամբողջ համակարգը քանդվելու է։

-Իսկ տեղյա՞կ եք՝ ինչ գնով են ծիրանը մթերում չիր արտադրող ընկերությունները։

-Կոնկրետ գին չեմ կարող նշել, բայց պարզ է, որ առիթից օգտվելով՝ չիր արտադրողները ևս ցածր գնով են ծիրանն ընդունում։ Այնպես որ, այս պահին գյուղացուն չեմ նախանձում։ Ըստ էության՝ գյուղացին իր բերքի հետ միայնակ է մնացել։

-Պարո՛ն Մնացականյան, իսկ քանի՞ տոննա է կազմել ծիրանի բերքն այս տարի։ Նախորդ տարվա համեմատ բերքի ծավալի, արտահանման, տեղական շուկայում վաճառքի գների հետ համեմատականներ կարո՞ղ եք անցկացնել։

-Հստակ թվեր կդժվարանամ նշել, սակայն հայտնի է, որ անցած տարվա համեմատ ծիրանի բերքն այս տարի քիչ է։ Անցած տարի, երբ Լասը փակվեց, շատ մեծ ծավալի ծիրան մնաց Հայաստանում։ Իմ նախաձեռնությամբ ֆլեշմոբ արեցինք, կոչ արեցինք, որպեսզի ազգաբնակչությունը թեկուզ մեկ-երկու կիլոգրամ ծիրան գնի, գինը կրիտիկականից ցածր չլինի, և գյուղացուն հնարավոր փոքր վնաս հասցվի։ Դա օգնեց, որ ծիրանի գինն այս տարվա չափ չիջնի։

Այս վիճակի համար շատ եմ ափսոսում, և սրա ելքը միայն պետությա ձեռքում է՝ այն էլ երկրատև  աշխատանքի արդյունքում։ Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները մեկ տարում չեն -լուծվելու, առնվազն 7-8 տարի է պետք։ Արդյունքի հնարավոր կլինի հասնել միայն համառ աշխատանքի գնով, մինչդեռ մեր երկրում գյուղնախարարությունը փակել են։ Էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության գծով միայն  մեկ պատասխանատու կա, որը, բնական է, բոլոր հարցերով չի կարող զբաղվել։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ նախագահը Ամերիկայի հայկական համագումարի անդամների հետ քննարկել է անվտանգային հարցեր

Հաջորդ գրառումը

Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025
Հաջորդ գրառումը

Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է. «Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում),...

ԿարդալDetails

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական