26-ամյա Անա Մալֆերը և նրա 33-ամյա սիրելին՝ Լուիսը, մեկ տարի է՝ միասին են ապրում։ Եվ արդեն մեկ տարի կինն անքուն գիշերներ է անց կացնում ամուսնու բարձր խռմփոցի պատճառով։ Լուին չէր հավատում, որ ինքն անտանելի բարձր խռմփացնում է։ Որպեսզի ապացուցի, թե որքան է խռմփոցը խանգարում, մեքսիկուհի կինը ձայնագրել է ամուսնու արձակած ձայները։
Երբ Լուիսը լսել է աուդիո ձայնագրությունները, մտածել է, որ որ դա շատ զվարճալի է, և նրանք որոշել են խռմփոցը վերբեռնել Spotify-ում: Անան դիմել է իր երաժիշտ ընկերներին, որոնք օգնել են նրան հրապարակել աուդիո ձայնագրությունները այդ հարթակում:
Այդ ժամանակվանից ի վեր Snoring Machine անունով հաշիվն ամսական հավաքել է ավելի քան 15.300 խռմփոց լսող-հետևորդ:
Ամենահայտնի կոմպոզիցիան կոչվում է «Light Snoring»: Այս ընթացքում կինը Լուիի խռմփոցից կարողացել է վաստակել 32 դոլար։ Խռմփոց լսողները մեծ մասամբ Մեքսիկայի, ԱՄՆ-ի և նույնիսկ Ճապոնիայի բնակիչներ են։
Կինն իր պատմությունը տեղադրել է TikTok-ում, և շատ օգտատերեր հետաքրքրվել են, թե ինչպես կարող են նույնն անել իրենց խռմփացնող զուգընկերների հետ: