Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի եւ մի խումբ հայ դիվանագետների հետ։
Այս մասին Մասիս Մայիլյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ։
«Բարի ավանդույթ է դարձել Մոսկվա այցի ընթացքում այցելել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և կարծիքներ փոխանակել Արտակարգ ու լիազոր դեսպանի, ինչպես նաև հայ այլ դիվանագետների հետ»,- նշված է գրառման մեջ։