Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ռուսաստանը 2025 թվականին կլքի Ղարաբաղը, ես հավատում եմ. Էրդողան

Մինչև 2025 թվականն Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները կմնան նշանակված վայրերում. ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը։

Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- հավելել է Էրդողանը։