Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է. Սմբատյանների փաստաբան

31/07/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի կողմից 10 տարվա վաղեմությամբ «ահասարսուռ խարդախությանը» մասնակից լինելու, 3 տարի արդեն քննվող վարույթով նրանց ձերբակալելու մասին դատախազության տարածած հաղորդագրությունից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողներից, ընկերներից, պարզապես սրտացավ անծանոթ քաղաքացիներից կատարվողը մեկնաբանելու խնդրանքով. հայտնում է  Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նա գրել է.

Սիրելի հայրենակիցներ, ես փաստաբան եմ, իրավաբան եմ, ես չեմ կարող մեկնաբանել ձեզ հրամցվող իրավական շիլափլավը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով՝ հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։

 Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող մի պատմություն, որին պաշտպանյալներս առհասարակ չեն առնչվել։

Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը, այսօր աշխարհի բեմերում որպես Հայաստանի ներկայացուցիչ մեծ ներկա ու ապագա ունեցող ամենավառ փայլող աստղերից մեկի կարիերային ուղղված հարվածը, երբ անգամ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել այս ամենի պատճառն ու իմաստը։

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է։ Իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում, վաղ թե ուշ՝ արդարությունը վերականգնվելու է։

Աստված բոլորիս հետ, և թող յուրաքանչյուրս մեր գործածի դիմաց ստանանք համարժեքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկարներ. Երեկվա ուժեղ քամու հասցրած վնասները

Հաջորդ գրառումը

Ստորագրահավաքով ոչ թե «Հայաքվեն» ավարտվեց, այլ միայն նոր է սկսվում». Չալաբյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են

29/11/2025
Իրավունք

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրաժարվում է այցելել քննչական կոմիտե. փաստաբան

28/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Իրավունք

Իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանն ազատ արձակվեց

18/11/2025
Հաջորդ գրառումը

Ստորագրահավաքով ոչ թե «Հայաքվեն» ավարտվեց, այլ միայն նոր է սկսվում». Չալաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական