Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, որոշեց որպես խափանման միջոց կիրառել 10 միլիոն ՀՀ դրամ ու չբացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։