Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Տեսանյութի տարածման համար ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է

Ամոթի զգացումը սահմաններ չունի. ֆեյսբուքյան էջում գրել է  փաստաբան Աբգար Պողոսյանը՝ արձագանքելով ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի` Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։

«Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։ Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։

Ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։

Նշենք, որ Քննչական կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ Ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածող անձը ձերբակալվել է։