Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարչապետ կոչեցյալի ձեռքին ողջ իրավապահ համակարգը վերածվել է բարձր վարձատրվող, բութ, ռեպրեսիոն գործիքի. ոստիկանությունն ստանձնել է 5-րդ շարասյան դերը. իրավապաշտպան

06/05/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ կոչեցյալի ձեռքին ողջ իրավապահ համակարգը վերածվել է բարձր վարձատրվող, բութ, ռեպրեսիոն գործիքի, և համոզված պնդում եմ, որ երբեք Հայաստանում այս աստիճան բռնություններ, խոշտանգումներ, քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ չեն եղել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Տավուշում խաղաղ ազգաբնակչության նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժին և բռնություններին։

Ըստ իրավապաշտպանի՝ նայելով ոստիկանական ստորաբաժանումների՝ օրերս տավուշցիների նկատմամբ բռնի գործողություններին՝ տպավորություն է ստեղծվում՝ կարծես ոստիկանները հատուկ ընտրված սադիստներ են, որոնք հաճույք են ստանում մարդկանց խոշտանգելուց։

«Մարդ ամաչում է՝ հատկապես նայելով Տավուշի դեպքերին։ Փաստորեն,  ոստիկանությունը կատարում է Ադրբեջանի նախագահի հրամանները։ Ամենամղձավանջային երազում անգամ չէիր պատկերացնի, որ հայրենի ոստիկանությունը կստանձնի 5-րդ շարասյան դերը։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի անգաղափար բռնապետության հովանավորը առաջին հերթին Թուրքիան է»,- նշեց Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով, որ այսօր ողջ հայ ժողովուրդը պետք է միասնական կերպով ոտքի կանգնի՝ ի պաշտպանություն Տավուշի բնակիչների և անձամբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի։

Հարցին՝ արդյոք Տավուշում խաղաղ բնակչության նկատմամբ ոստիկանության գործողությունները ցուցիչ են, որ Հայաստանը բռնակալության և բռնապետության բաստիոն է, ոչ թե ժողովրդավարության, ինչպես հայտարարվում է գործող ռեժիմի կողմից, իրավապաշտպանը պատասխանեց.

«2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, Հայաստանը ավտորիտար համակարգից անցում կատարեց դեպի հեղափոխա-բռնապետական համակարգ։

Ի դեպ, աշխարհի բոլոր բռնապետություններն ունեցել են գաղափարախոսություններ՝ ազգայնական, կրոնական, ձախակողմյան և այլ։ Իսկ փոքր երկրների դեպքում անհրաժեշտ է  նաև որևէ հզոր պետության հովանավորությունը։

 Հայաստանի պարագայում, վարչապետ կոչեցյալն ու իր հպատակ քպ-ականները չունեն որևէ գաղափարախոսություն, սկզբունք։ Նրանց «գաղափարախոսությունը» միայն նյութապաշտությունն է՝ փողը, անկախ նրա ծագումից»։

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքին , ապա այն, ըստ Ավետիք Իշխանյանի, պայմանավորված է ոչ թե Հայաստանի «ժողովրդավարությամբ», այլ չոր, պրագմատիկ հաշվարկով։

Նշենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այս պահին էլ Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ, սակայն դրսից եկած մեքենաներին թույլատրում են գյուղ մտնել ստուգումներից հետո։

Գյուղացիներy տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, հեռվից տեսանելի որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղում սպասողական վիճակ է։

Այսօր կրկին փակ են Խեյրիմլի տանող ճանապարհները, որտեղ գտնվում են Կիրանցի բնակիչների արոտավայրերը և այգիները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն անցկացնելու միջնորդություն է ներկայացվել քննիչին

Հաջորդ գրառումը

Արյունալի պատմություն Ոսկեպարում

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Արյունալի պատմություն Ոսկեպարում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական