ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել պաշտպանության նախարարին և նախարարությանը:
Մասնավորապես, նա պահանջում է չեղյալ համարել իրեն պաշտոնից ազատելու հրամանը. հայտնում է datalex.am դատական տեղեկատվական կայքը։
Հիշեցնենք, որ Գալստյանը այլ բարձրաստիճան զինվորականների և ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ ձերբակալվել է բանակի կարիքների համար ռազմամթերք ձեռք բերելու ժամանակ առանձնապես խոշոր չափերով չարաշահումների և գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործով։