Դատարանը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկում։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի։
Չարչյանի նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 3 տարի ժամկետով։
«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Արմեն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Դատավճռի մասով մենք ունենք անհամաձայնություն, ի սկզբանե ասել ենք, որ Չարչյանն անմեղ է ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման ակտ»,– հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հայտնի բժիշկ ու նախկին պատգամավոր Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ճնշում գործադրելու համար։ Նա մի քանի ամիս կալանքի տակ էր, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվեց։