Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ ազատ արձակելու Բաքվում պահվող հայ բանտարկյալներին. խնդրագիր՝ ԵԱՀԿ-ին

04/04/2025
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը վեց լեզվով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարավոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վերջիններիս կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին:

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը:

Խնդրագիրը կարելի է ստորագրել հետևյալ հղմամբ։

Ստորև ներկայացնում ենք խնդրագրի ամբողջական տեքստը։

Ձերդ Գերազանցություն,

Քաղաքական ընդդիմադիրների, անկախ և արտասահմանյան լրատվամիջոցների իրավունքների ու ազատությունների աճող ճնշման, ինչպես նաև Ադրբեջանում միջազգային ու մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների պայմաններում, ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։

Միավորված ազգերի կազմակերպության մի շարք կառույցներ, տարբեր երկրների ու միջազգային կառույցների խորհրդարանական մարմիններ և Եվրոպական խորհրդարանը տասնյակ բանաձևերով կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Հատկապես անհապաղ անհրաժեշտություն կա ստեղծելու փորձագետների հանձնաժողով՝ ուսումնասիրելու և զեկուցելու այն մտահոգությունների մասին, որոնք գնահատվել են որպես ԵԱՀԿ-ի մարդկային հարթության (Human Dimension) հանձնառությունների կոպիտ խախտումներ Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Առաջնային ուշադրություն պետք է դարձնել քաղաքական ընդդիմադիրների և քաղբանտարկյալների ձերբակալման, կալանավորման և դատավարության պայմաններին, ինչպես նաև այն գործելակերպին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայազգի կալանավորներին։ Ադրբեջանական գործողությունները ատելության և ռասայական խտրականության ակնհայտ դրսևորումներ են։

ԵԱՀԿ համապատասխան առաքելությունը պետք է գնահատի Ադրբեջանի դատաիրավական գործողությունները հաշվի առնելով այդ պետության, որպես ԵԱՀԿ անդամ, հանձնառությունները։

Այս նպատակով մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկեք՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի, Մարդկային հարթության հանձնախմբի (Human Dimension Committee) և ԵԱՀԿ մասնակից պետությունների աջակցությամբ, 1991 թ․ Մոսկվայի փաստաթղի 12-րդ կետով սահմանված գործիքակազմի՝ Մոսկվայի մեխանիզմի կիրառման համար, ինչն արդեն իսկ արվել է ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, ինչպես նաև Բելառուսում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հաջորդ գրառումը

Ոսկեպարում պետական աջակցության ծրագրով մինչ հիմա ոչ մի տուն չի կառուցվել

Համանման Հոդվածներ

Իրավունք

Տեսանյութ. Միքայել Սրբազանին դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Իրավունք

Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու. փաստաբան

30/09/2025
Իրավունք

Տեսանյութ. Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավոր Արմինե Մելիքսեթյանը դողացող ձայնով մեղադրական վերդիկտ կարդաց

24/09/2025
Իրավունք

Չեմ հավատում, որ Բորիսն ինքնասպան է եղել. փաստաբան

24/09/2025
Հաջորդ գրառումը

Ոսկեպարում պետական աջակցության ծրագրով մինչ հիմա ոչ մի տուն չի կառուցվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական