Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.
«Հարգելի Հայրենակիցներ,
այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել…
Ծիծաղելի հոդվածով…»
Գևորգ Պետրոսյանին ձերբակալել են պարեկների գործողությունը խոչընդոտելու եւ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պարեկները մի մեքենա են կանգնեցնում, վարորդին ասում են, որ դուրս գա մեքենայից, նա դուրս չի գալիս ու մեքենայով հեռանում է։
Պարզվել է, որ մեքենայի վարորդը Գևորգ Պետրոսյանն է։