Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ անձնագիրը որևէ մեկի անվտանգությունը չի երաշխավորում, վաղն էլ ինձ կարող են առևանգել Գյումրուց. իրավապաշտպան

20/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը կարող է ամեն ինչ ներկայացնել իր ցանկացած ձևով՝ վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը պետական մակարդակով չի գնալու և չի պարզելու իր գործողությունների իրավաչափությունը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանի կալանավորմանը:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, որ տվյալ անձը «մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը», Բաքուն այս ընթացքում էլ ավելի շատ է փորձում ստի և կեղծիքի վրա հիմնված իր հռետորաբանությունը համաշխարհային հանրությանը ներկայացնել որպես իրավաչափ և լեգիտիմ իրողություն։ Առավել ևս Արցախում իրական ցեղասպանություն իրականացնելուց հետո իր գործողություններն արդարացնելու համար Ադրբեջանը սկսեց մեր հայրենակիցներին մեղադրել շինծու գործերի մեջ։

Հասկանալի է, որ նույն ծրագրի շարունակությունն է նաև Արցախի քաղաքական վերանախավին առևանգելը, Բաքվի բանտերում ապօրինի պահելը»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանն այսօր ինչ ուզում, այն էլ անում է՝ ուղիղ ՀՀ ղեկավարության լուռ հայացքի ներքո։
«Կամ էլ եթե ՀՀ իշխանություններն ինչ-որ պահի միջամտում են, ադրբեջանցիները սկսում են ցիտել նրանց ոչ հայանպաստ հայտարարությունները։ Հիշենք, թե  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինչ տեղի ունեցավ, և ինչպես ադրբեջանցիներն արդարացրեցին իրենց գործողությունները՝ մեջբերելով հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Այսինքն՝ հիմա ադրբեջանցիների համար իդեալական ժամակահատված է, որպեսզի Հայաստանից ստանան այն, ինչ իրենց պետք է՝ կլինի մարդկանց առևանգել-ապօրինի դատապարտել, թե ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններ կատարել։ Չկա մեկը, ով պետական մակարդակով կբռնի այդ երկրի ձեռքը, ավելին՝ կան ադրբեջանիցներին ուղիղ և անուղղակի ձևով աջակցող մարդիկ»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ այսօր ՀՀ անձնագիրը որևէ քաղաքացու անվտանգություն չի երաշխավորում, ինչի վկայությունն էլ հենց Ադրբեջանի կողմից բազմաթիվ քաղաքացիների առևանգումն է։

«Նիկոլ Փաշինյանն իր կառավարությամբ բոլոր տեսակի անվտանգային համակարգերը հասցրել է այնպիսի մակարդակի, որ վաղն, օրինակ, հենց ինձ կարող են առևանգել Գյումրուց կամ ֆեյսբուքյան գրառման համար փորձեն դատապարտել։ Սա, ի դեպ, այսօր հաջող կերպով իրականացվում է։ Այսօր մեզնից որևէ մեկի՝ որևէ տեղում անվտանգությունը բացարձակապես երաշխավորված չէ։ Չզարմանաք, եթե վաղը-մյուս օրը ՀՀ որևէ քաղաքացու ձերբակալեն երրորդ երկրում, և ձերբակալման հիմք կլինի Ադրբեջանի կողմից տրամադրված, միջազգային իրավական ուժ չունեցող ինչ-որ «սև ցուցակ»։

Եվ այս ամենը վստահաբար որևէ հետևանք չի ունենալու, ավելին՝ գուցե ՀՀ իշխանությունը դեռ մի բան էլ խրախուսի նման գործընթացները՝ հայտարարելով, որ ճիշտ են արել՝ ՀՀ այդ քաղաքացիներին ձերբակալել են, նրանք իրենց էլ էին խանգարում

Քանի կա այս իշխանությունը, որևէ մեկիս անվտանգությունն ու իրավունքներն երաշխավորված չէ՝ ո՛չ ՀՀ մայրաքաղաքում, ո՛չ էլ աշխարհի որևէ երկրում»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք,  որ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։

Նշվում է, թե իբր Բեգլարյանը Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասնակից է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի կողմից վերոհսկվող տարածքում։

Օգոստոսի 2-ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10  ժամանակ էր տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Բաքվին ասել է՝ աչքիդ վերև սև հոնք կա. Բաքուն էլ շրջանառում է Փաշինյանին անվստահություն հայտնելու լուրը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի Խաչը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը գտել է իր սրտի դատավորին

30/01/2026
Իրավունք

Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը. փաստաբան

29/01/2026
Իրավունք

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. փաստաբան

22/01/2026
Իրավունք

Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

20/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի Խաչը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական