Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համոզված եմ, որ 16-ամյա պատանուն ծեծած քրեականի պետի կալանավորումը եղել է Փաշինյանի հրահանգով, իսկ կալանքի որոշումը՝ արևմտյան դեսպանների պահանջով. իրավապաշտպան

03/06/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

-Պարոն Իշխանյան, դատախազությունից հայտնում են, որ 16-ամյա պատանուն ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է։ Ձեր կարծիքով՝ ինչի արդյունքում է նման որոշում կայացվել՝ արդյոք հանրային ճնշման։

-Չեմ կարծում, որ կալանավորումը կապված է հանրային ճնշման  հետ։ Հայաստանի այսօրվա իշխանության համար, հանրային կարծիք գոյություն չունի, բոլոր ոլորտներում գործում է մեկ անձի կամքը։ Ինքս համոզված եմ, որ և քրեական գործի դադարեցումը և ոստիկանին կալանավորումը եղել է այդ անձնավորության, որի պաշտոնն է վարչապետ, հրահանգով։ Կալանք տալու որոշումն, իմ կարծիքով Հայաստանում արևմտյան դեսպանների պահանջն է եղել, քանի որ քրեական գործը կարճելուն արձագանքեցին նաև պատվերով աշխատող հասարակական գործիչներ։ Իսկ պատճառը, որ նմանատիպ այլ գործերում նման արձագանք չի եղել, կարծում եմ կապված է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հետ։

-Այդ մարդուն ոչ աշխատանքից ազատել են, ոչ նկատողություն տվել, երեխայի ծնողներն էլ բողոք են ներկայացրել, բայց ավելի քան մեկ ամիս ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել։ Եթե տեսանյութը, հանրային ճնշումը չլինեին, երեխայի իրավունքները խախտված էին մնալու, բռնությունը՝ անպատիժ ու կոծկվա՞ծ:

-Ոչ միայն գործը կմնար կոծկված, այլև այդ ոստիկանն ավելի մոտիվացված կլիներ և ավելի հավատարմորեն կկատարեր իր վերադասի հրահանգները։Բնականաբար, այս գործի մասին տեղյակ են եղել և ՆԳՆ նախարարը, և քննչական կոմիտեի ղեկավարը, և անաչառ դատախազուհին, նաև նրանց բոլորի վերադասը։

-Սպասո՞ւմ էիք, որ անչափահաս երեխա ծեծած իրավապահ համակարգի աշխատակիցը կարող էր նաև անպատիժ մնալ։

-Սա առաջին դեպքը չէ։ Հիշենք ոստիկանական բաժանմունքում անչափահասների և նրանց փաստաբանների ծեծը։ Եվ ի՞նչ․․․ծառայողական քննությու՞ն,ծիծաղելի է։

Ոստիկանությունն այսօր, այս անգաղափար  բռնապետական, հայրենիքն ուրացող վարչախմբի հիմնական հենարանն է և հենց այդ պատճառով, նրանց վայրագությունները մնում են անպատիժ։

-Այս գործով արդար քննության հույս ունե՞ք։

-Իհարկե՝ ոչ։ Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց խափանման միջոցը կփոխվի,իսկ քրեական գործը որոշակի ժամանակ կձգձգվի և նորից կկարճվի։

-Կարո՞ղ ենք ասել, որ աղմուկ հանած նման գործերը հաստատում են՝ իրավապահ համակարգում անպատժելիության մթնոլորտ է, և Հայաստանը ամենևվին էլ իրավուքի գերակայության ջատագով երկիր չէ։

-Հայաստանում, իրավական համակարգ, դասական իմաստով գոյություն չունի, քանի որ իրավական պետության պարագայում, այդ կառույցները պետք է լինեն գործադիրից անկախ։ Հայաստանում, այդ կառույցները՝ ոստիկանություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն,նաև դատախազություն, ԲԴԽ, ՍԴ գտնվում են վարչապետ կոչեցյալի գրպանում և հլու հնազանդ կատարում նրա հրահանգները։ԲԴԽ կոչվող կառույցի օգնությամբ, համակարգից  հեռացվում են անկախ դատավորները։ Սա տիպիկ բռնապետական համակարգ է, բայց առանց ազգային, կրոնական, ձախակողմյան կամ այլ գաղափարախոսության։ Այս վարչախումբն ունի մեկ գաղափարախոսություն և նպատակ, այն է՝ փող, շատ փող, վայելքներ, թեկուզ հայրենիքի և հայրենակիցների արյան հաշվին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան

Հաջորդ գրառումը

Հասարակությունը պետք է իրավապահ համակարգից հաշվետվողականություն պահանջի ՝ ինչ է արվել անչափահասին ծեծի ենթարկած քրեականի պետի գործով. իրավապաշտպան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձերբակալվածի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք չի ցուցաբերվել, մի տարածեք կեղծ տեղեկություն․ ՆԳՆ

11/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Իրավունք

Շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ. Գլխավոր դատախազ

08/05/2025
Իրավունք

Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր

08/05/2025
Հաջորդ գրառումը
Created with RNI Films app. Preset 'Kodachrome 50's'

Հասարակությունը պետք է իրավապահ համակարգից հաշվետվողականություն պահանջի ՝ ինչ է արվել անչափահասին ծեծի ենթարկած քրեականի պետի գործով. իրավապաշտպան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։ 1994թ. մայիսի 12-ին ուժի...

ԿարդալDetails

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական