Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Այգեպատ բնակավայրում․ մեղադրանք է ներկայացվել բնակավայրի վարչական ղեկավարին

11/08/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների մի շարք էական հանգամանքներ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005 թվականից Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Ս․Պ․-ն, համայնքի առաջատար մասնագետ Բ․Ա․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես Բ․Ա․-ն համայնքի ղեկավարի ցուցումով 2014-2018թթ․ ընթացքում կեղծ տեղեկություններ է մտցրել համայնքի բնակիչներին տրվող անհատույց դրամական հատկացման վճարման ցուցակներում առ այն, որ համայնքի 4 բնակիչներ հանդիսանում են սոցիալապես անապահով ընտանիք։ Համայնքի ղեկավար Ս․Պ․-ն իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է այդ տվյալները և դրա միջոցով այդ անձանց անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրվել ընդհանուր 500.000 ՀՀ դրամ՝ այն տրամադրելով վերջիններիս՝ իրենց ունեցած մթերային խանութից տարբեր առիթներով համայնքապետարանի կարիքների համար վերցված ապրանքների համար գոյացած պարտքի դիմաց։

Բացի այդ, Ս․Պ․-ն, համայնքապետարանի մեկ այլ առաջատար մասնագետի՝  Ռ.Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, Այգեպատ համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ ավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվել համայնքին պատկանող, անմխիթար վիճակում գտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքի օտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքեր ստեղծելով ավագանու տվյալ նիստի իրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռ վերջիններս ավագանու տվյալ նիստին չեն մասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։

Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվել համայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարային վիճակում գտնվելու վերաբերյալ,  և դրա հիման վրա նշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում դրա պարտադիր գնահատման օրենսդրական պահանջը։

Ապա Ս․Պ․-ն 2012թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7.210.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող կենցաղի տան շենքի օտարման մեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրական գնից զգալիորեն նվազ՝ 2.570.000 ՀՀ դրամ՝ անտեսելով 2007-2012թթ․ ընթացքում տվյալ գույքի վրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվ խախտելով օրենսդրության պահանջները՝ առանց սահմանված կարգով աճուրդի մասին հայտարարության հրապարակումն ապահովելու, 2012թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշված գույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկ մյուս մասնակիցը, օրենսդրության պահանջների խախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզի Այգեպատ համայնքի համայնքապետարանի  աշխատակիցներից մեկը։

Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքի արդյունքում կենցաղի տան շենք-շինությունը ձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած համայնքի ղեկավարի աներոջը 2.620.000 ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7.210.000 ՀՀ դրամ: Այդ կերպ  Արարատի մարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ 4.590.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ընդ որում, տվյալ տարածքում վարձակալության տրամադրված ատամնաբուժարանի տարածքի շահագործման համար տրամադրվող ամսական վարձավճարը շարունակել է ստանալ համայնքի ղեկավարը:

Հետագայում՝ 2018թ․ մարտին, առուվաճառքի պայմանագրով տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել համայնքի ղեկավար Ս․Պ․-ի կնոջ սեփականության իրավունքը։

Ընդ որում, պարզվել է, որ Ս․Պ․-ն համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ․Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է մեկ այլ պաշտոնեական կեղծիք։ Ռ.Մ․-ն 2019թ․ կազմել և լրացրել է 2012թ․ օգոստոսի 24-ով թվագրված աճուրդ-վաճառքի արձանագրություն, նախկին կենցաղի տան շենքը աճուրդի դրվելու, դրան համայնքի վերոնշյալ երկու բնակիչների մասնակցության, մեկ աճուրդային քայլով համայնքի ղեկավարի աներոջ կողմից հաղթող ճանաչվելու և գույքը գնելու վերաբերյալ։ Նշված կեղծ արձանագրությունը հաստատել է համայնքի ղեկավարը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), և նրան ներկայացվել է մեղադրանք։

Դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել համակցված՝ պաշտոնավարման կասեցումը և գրավը։

Նախաքննությունը շարունակվում է: Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում նաև՝ համայնքապետարանի մյուս աշխատակիցների արարքներին ևս իրավական գնահատականներ տալու, առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 181 հոգուց բաղկացած առաջարդման փաստաթղթերը. հայտնի են առաջին 20 թեկնածուները

Հաջորդ գրառումը

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025
Իրավունք

Ձերբակալվածի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք չի ցուցաբերվել, մի տարածեք կեղծ տեղեկություն․ ՆԳՆ

11/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Հաջորդ գրառումը

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է. «Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում),...

ԿարդալDetails

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական