Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Արսեն Ղայթմազյանը կալանավորվել է հունիսի 2-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, «Արմլուր» լրատվականում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանահյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։
Նշենք, որ տեսանյութի տարածումից հետո միայն Արսեն Ղայթմազյանը հայտարարել է, որ զղջացել է իր արարքի համար, ինչի հիման վրա էլ դատաիրավական համակարգը որոշել էր նրան ներել։
Մինչ տեսանյութի հրապարակվելը,
Մինչ տեսանյութի հրապարակվելը, քրեական հետախուզության բաժանմունքի պետը մեկ ամիս աշխատել է իր պաշտոնում, որևէ պտասխանատվության չի ենթարկվել։
«Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը, ըստ քրեական օրենսգրքի, կարող է ներվել, քանի որ առաջին անգամ է հանցանք կատարել, պոտենցիալ հանցագործ չէ ու զղջացել է իր արարքի համար»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։