Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի. հայտարարել է Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ կիրառվել է հայցային վաղեմություն։

«Իրավունքից պետք է օգտվել բարեխղճորեն և չչարաշահել այն»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացրած հայցով ԱԺ նախագահը պահանջել է ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ փոխհատուցում վճարել։