Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի. հայտարարել է Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ կիրառվել է հայցային վաղեմություն։
«Իրավունքից պետք է օգտվել բարեխղճորեն և չչարաշահել այն»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացրած հայցով ԱԺ նախագահը պահանջել է ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ փոխհատուցում վճարել։