Խուզարկությունների արդյունքում բերման ենթարկված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Դատարանը հայտնել էր, որ ավելի ուշ որոշում կհրապարակի։
Եվ հրապարակեց…Բավարարեց քննիչի միջնորդությունը, կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը, արգելեց երեկոյան ութից մինչև առավոտյան ութը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը. հայնտեց փաստաբան Արսեն Բաբայանը:
Փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղի է ունեցել խայտառակ նիստ:
«Քննիչը հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել մեր հարցերին, և այդ հրաժարումը պայմանավորված է նրանով, որ որևէ փաստական հանգամանք չկարողացավ ներակայացնել, որով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված կլիներ, որ պարոն Գրիգորյանը կատարել է հանցագործություն:
Դատարանը չկարողացավ կամ չուզեց քննիչին պարտավորեցնել, որ մեր հարցերին պատասխանի, դրանով էլ փաստվեց, որ սա քաղաքական հետապնդում է: Դատարանին ներկայացրել եմ, որ Սարիկ Մինասյանը 26-ին՝ քաղաքացու բնակարան այցի ժանմանակ, ասել է՝ հենց փայտդ վերջանա, էլի կուղարկեմ»,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորը և կրտսեր որդուն: