ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը. «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանից։
Տոնոյանի կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանության կողմը՝ պնդելով, որ առկա չեն Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերը։