ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։
Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանի փոխանցմամբ՝ մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժը նշանակվել է կարճաժամկետ, ազատազրկումը՝ երկու ամիս ժամկետով, բայց քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, պատժի կրումից ազատվել է։
Փաստաբանը հայտնեց, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։