Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանձնակի դաժանությամբ ուղեկցված հանցանքի համար սահմանվել է ընդամենը տնային կալանք

26/05/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է օրեր առաջ Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնել է կոմիտեն։

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի և նրա 35-ամյա համաքաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ տան վերանորոգման աշխատանքների և շինանյութ գողանալու հարցի շուրջ, որի ընթացքում վերջինս, իր երկու մտերիմների ներկայությամբ, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ 36 և 35 տարեկան, տուժողի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել էր, թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել էր նրա վրա, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով կրակել էր շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Քննությամբ պարզվել է, որ դեպքին ականատես նշված անձինք են տուժողին դուրս հանել շան բնից, մոտեցրել տան մուտքի դռան մոտ, որտեղ ևս 35-ամյա տղամարդը շարունակել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումերը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքին ականատես հիշյալ երկու անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 35-ամյա տղամարդուն աջակցելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձինք ոչ միայն ականատես են եղել կատարվածին, այլև աջակցել են՝ պարտակելու կատարված հանցագործությունը, դրա բացահայտմանը։ Այսինքն՝ տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու դիտավորությամբ տուժողին թաքուն բուժօգնություն են ցուցաբերել՝ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները խեղաթյուրելով, ինչից հետո տարել են տուն, իսկ այդ ընթացքում 36-ամյա տղամարդը տուժողին հրահանգել է ցավեր ունենալու դեպքում հիվանդանոց չդիմել, այլ` տեղյակ պահել իրեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթ իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Գյումրի քաղաքի 35 և 36-ամյա բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ըստ այդմ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը մասնակի բավարարել է որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանք և 2մլն. դրամի չափով գրավ:

35-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և որոշում կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել նաև մյուս` 35-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով»,- ասված է հողորդագրության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժողովուրդը գործնական քա՞յլ էր ուզում. այդ քայլն արդեն արվում է

Հաջորդ գրառումը

Հունիսի 1-ին, Քիշնևում խաղաղության համաձայնագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի դեսպանին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձերբակալվածի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք չի ցուցաբերվել, մի տարածեք կեղծ տեղեկություն․ ՆԳՆ

11/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Իրավունք

Շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ. Գլխավոր դատախազ

08/05/2025
Իրավունք

Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր

08/05/2025
Հաջորդ գրառումը

Հունիսի 1-ին, Քիշնևում խաղաղության համաձայնագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի դեսպանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական