ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանը կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Ազգային թիմի վերջնական հայտացուցակն արտագնա խաղի համար:
Հանդիպումը կմեկնարկը՝ ժամը 18:00-ին: Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: