Գերմանացի ֆուտբոլիստները լուսանկարվել են՝ ցուցադրաբար փակելով բերանները։
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները Ճապոնիայի թիմի դեմ Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման մեկնարկից առաջ թիմային լուսանկարում ձեռքի ափով փակել բերանները։ Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) պաշտոնական հաղորդագրությամբ պարզաբանել է պատճառը։
Ձեռքի ափով սեփական բերանը փակելը խորհրդանշական իմաստ ունի, այն ուղղված է ՖԻՖԱ-ի որոշման դեմ, որով արգելվել է աշխարհի առաջնության ժամանակ LGBT համայնքին աջակցություն հայտնելու որեւէ դրսեւորում։