Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակիչում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ոսկե մեդալ նվաճել։
Նա երկու ցատկի հանրագումարով 15,083 միավոր է վաստակել։
Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում 14,733 միավոր էր վաստակել և երկրորդ տեղով անցել եզրափակիչ: