Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը

12/04/2021
- Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azgonline.am-ը սկսում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

ՆՅՈւԹ  1

ՀՈԴՎԱԾԱՇԱՐ

100 տարի առաջ՝ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում չորս՝

Արմենական, Վերակազմյալ Հնչակյան, Սահմանադրական Ռամկավար և Հայ Ժողովրդական կուսակցությունների միավորման արդյունքում հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որը նշանակալի դերակատարություն ունեցավ սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաև ազգապահպանման և կրթամշակութային ասպարեզներում:

1990 թ. Հայաստանի անկախացմանը կողմ քվեարկած վեց կուսակցություն-ներից ՌԱԿ-ը նորանկախ ՀՀ Խորհրդարանում ունեցավ 23 անդամանոց թվով երկրորդ խմբակցությունը: Այդ իրողությունից խրտնած իշխող ՀՀՇ-ն ծավալեց քայքայիչ գործողություններ, որոնց արդյունքում խժդժություններ սկսվեցին կուսակցությունում և առաջացան մի քանի անհաշտ թևեր: 2003 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում պաշտոնական  տվյալներով կուսակցությունը հավաքեց ձայների 2.9%-ը (իրականում 5-ից ավելի էր) և չմտավ խորհրդարան։ Դրանից հետո կուսակցությունը կորցրեց իր լուրջ ներկայաց-վածությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Ներկայումս ՀՀ-ում և սփյուռքայան մի քանի օջախներում թեև անընդհատ նվազող թվերով, սակայն որոշ տեղական կազմակերպություններ դեռևս պահպանվում են: Այդ վիճակը, ցավոք, շատ հեռու է Հայաստանի անկախացումից առաջ եղած հզորության գագաթնակետից։ Մոտեցող 100-ամյա հոբելյանը կարող է անկյունադարձային լինել և հետագա համախմբման ու հզորացման հիմք դառնալ, եթե կուսակցության քիչ թե շատ դերակատարություն ունեցող անդամները հրաժարվեն անձնական ամբիցիաներից ու ներդնեն իրենց հնարավորությունները կուսակցության երբեմնի հզորությունն ու փառքը վերականգնելու համար: Ես գոնե հավատում եմ այդ տեսակ մի շրջադարձի…

Որպես խորին հարգանքի տուրք և յուրակերպ հուշարձան ՌԱԿ 100-ամյա հոբելյանին և որպես երկարամյա կուսակցական ու պատմաբան՝ ձեռնարկում ենք ՌԱԿ-ի պատմության կարևոր հանգրվաններին ու նշանավոր գործիչներին նվիրված հոդվածաշար: Դրանով ցանկանում ենք նոր փաստերի և իրողությունների հենքի վրա նորովի ներկայացնել կուսակցության համառոտ պատմությունը և մեր հարգանքի տուրքն ու համեստ ներդրումը բերել այդ կարևոր հոբելյանի առիթով:

ՌԱԿ-ի ստեղծման պատմությունն ունի երեք կարևոր հանգրվաններ՝

  1. Արմենական՝ հիմնադրվել է 1885 թ. Վանում,
  2. Վերակազմյալ հնչակյան՝ 1896 թ. Լոնդոնում,
  3. Հայ Սահմանադրական ռամկավար՝ 1908 թ. Ալեքսանդրիա-Կահիրե,
  4. Ռամկավար ազատական կուսակցություններ՝ 1921 թ. Կ. Պոլիս:

ՌԱԿ-ի նախասկիզբն Արմենական կուսակցությունն էր, որի գաղափարական սերմնացանները եղան հայ ազատագրական պայքարի գաղափարախոսության ռահվիրաններ Մկրտիչ Խրիմյանն ու Մկրտիչ Փորթուգալյանը: Իսկ անմիջական առաջնորդն ու անդրանիկ ղեկավարը՝ արևմտահայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, իրապաշտ ու խոհեմ քաղաքական մտածողությունը մարմնավորող Մկրտիչ Ավետիսյան–Թերլեմեզյանը, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց արևմտահայության ազատագրական պայքարի գործին:

Ծնվել է 1864 թ. ապրիլի 12-ին Վանում: Հարգված ու ազնվաբարո Թերլեմեզյանների ընտանիքըում հարգի էին ազգային ավանդույթներն ու սովորույթները և յուրահատուկ ակնածանք կար հայ ժողովրդի հերոսական անցյալի, գրի ու գրքի, երբեմնի հզոր ու մեծ հայկական պետության, բազմաշնորհ ու խելացի հայ թագավորների ու զորավարների և, ընդհանրապես, հայոց փառավոր անցյալի նկատմամբ:

Ապագա նշանավոր գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի եղբայրն էր: Սովորել է Վանի տարբեր վարժարաններում և ամենուր իրեն դրսևորել որպես ուշիմ, ջանասեր, խելացի ու ընթերցասեր սանի: Դեռ վաղ պատանեկան տարիներց Մկրտիչին շատ դժվար էր կտրել գրքից: Նա կարող էր ժամերով մանրակրկիտ ու համոզիչ պատմել, բացատրել որևէ հարց, հայոց պատմության տարբեր հարցեր:

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմին հաջորդած տարիներին հայ ազգային ոգին վերազարթնել էր դարավոր ընդարմացումից և ելք էր որոնում ստեղծված դժնդակ պայմաններից դուրս գալու, ինքնակազմակերպվելու և ազատագրական պայքարի դրոշը պարզելու համար: Այս գաղափարին առավելագույնս նպաստեց Մ. Խրիմյանի Բեռլինի վեհաժողովից հետո հնչեցրած հանրահայտ «թղթե շերեփի» կոչ-քարոզը, որը զենքի էր կոչեց հայ ժողովրդին: Լավագույն արդյունք ունենալու համար հարկավոր էր կազմակերպվել, համախմբվել, միասնական ու համազգային ուժ դառնալ: Այդ գործի առաջամարտիկներից մեկը եղավ Մ. Ավետիսյանը, որը կյանքի կոչեց ու ղեկավարեց Մ. Խրիմյան-Մ. Փորթուգալյան գաղափարական սերմնացանների ազգանվեր նպատակները և 1885 թ. Վանում իր համախոհների հետ հիմնադրեց հայ իրականության մեջ առաջին ու միակ երկրածին Արմենական կուսակցությունը:

(շարունակելի)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

Հաջորդ գրառումը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 5-րդ տեղն է զբաղեցրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայացք Արցախին

27/03/2026
Ազգային

Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ. հայտարարություն

24/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախցի հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա

22/03/2026
Հրապարակախոսություն

Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

27/02/2026
Հաջորդ գրառումը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 5-րդ տեղն է զբաղեցրել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական