Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքապետարանում հանրային քննարկման է ներկայացվել 2023 թվականի բյուջեն

16/11/2022
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի 2023թ. բյուջեի, քաղաքի զարգացման ծրագրի, ինչպես նաև համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում առանձնացնելով ոլորտային առաջնահերթությունները՝ նշվել է, որ 2023թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 105,103,316.6 հազ. դրամ: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 38,799,938.7 հազ. դրամ: Այստեղ աճի դինամիկան պահպանվում է. 2019 թվականից այն աճել է շուրջ 62.0%-ով:

Համայնքային բյուջեն հաջորդ տարի կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներին: Խոշոր ծրագրերից է մանկապարտեզների ու առողջապահական հիմնարկների հիմնանորոգումը, վերելակների փոխարինումը, հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցումը, բակային տարածքների ու խաղահրապարակների բարեկարգումը: Քաղաքի զարգացման նախագիծը համալրվել է նաև նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերով»:

Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ զարգացման ծրագրի հիմնանպատակը, հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, քաղաքային զարգացման ուղղությունները նախանշելն ու այս ուղղությամբ հաջորդ տարի հստակ ծրագրային առաջընթաց ունենալն է:

Ծանոթանալ նախագծերին և առաջարկություններ ուղարկել հնարավոր է նոյեմբերի 30-ը ներառյալ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (zargacum@yerevan.am, fin.gorc@yerevan.am, ekamut@yerevan.am), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) կանցկացվի հանրային բաց լսում: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ, առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս

Հաջորդ գրառումը

Կարևոր է, որ բանաձևում տեղ գտած մի շարք գաղափարներ՝ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ, Հայաստանին զենքի մատակարարում, Արցախի անկախության ճանաչում, սկսեն կյանքի կոչվել

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ռուբիոյի հայաստանյան այցի մասին

27/05/2026
Պաշտոնական

Ի՞նչ համաձայնագիր են ստորագրել  Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը

26/05/2026
Պաշտոնական

Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում ավելի անկախ Հայաստանի համար. Ռուբիո

26/05/2026
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգա Հայաստան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Կարևոր է, որ բանաձևում տեղ գտած մի շարք գաղափարներ՝ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ, Հայաստանին զենքի մատակարարում, Արցախի անկախության ճանաչում, սկսեն կյանքի կոչվել

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական