Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոկաևը նշել է Հայաստանի հետ համագործակցության ոլորտները

15/04/2024
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացմամբ.  Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը։

Ընդգծելով առանձնահատուկ հարգանքը Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի նկատմամբ՝ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։

Ըստ նրա, այյցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններն ապացուցում են, որ կողմերը շահագրգռված են համագործակցության խորացմամբ, քննարկվել են օրակարգային հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը։ Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահը, 5 տարվա ընթացքում այս ոլորտում համագործակցությունն աճել է, սակայն ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։

«Ուստի, կարծում ենք, որ կարևոր է բարձրացնել տեմպերը և փնտրել նոր ուղղություններ, որոնք խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջնահերթ ոլորտներն են նաև ֆինանսները, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Տոկաևը նշել է, որ հայկական կողմին առաջարկել է մի շարք երկկողմանի ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ակտիվացնել շփումները ձեռներեցների միջև, ինչը կնպաստի ձեռներեցության խորհրդի ստեղծմանը։

Մեկ այլ կարևոր ոլորտ, ըստ Տոկաևի, տրանսպորտն ու լոգիստիկան է։ Այս առումով, Աստանան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ղազախստանի կառավարությունը նաև աջակցում է  երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել մշակույթի և հումանիտար կապերի հարցերին։ Այս տարի Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:

Ղազախստանի նախագահն արձանագրել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և բազմաթիվ հարցերում դիրքորոշումների նմանությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Եզրափակելով՝ նախագահ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Ղազախստան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում – 15.04.2024

Հաջորդ գրառումը

Ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ արձագանքը

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները կուսումնասիրեն TRIPP-ի տարածքը

13/05/2026
Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

05/05/2026
Պաշտոնական

Իտալիայի վարչապետը Երևանից մեկնել է Բաքու

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

04/05/2026
Հաջորդ գրառումը

Ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ արձագանքը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական