Այսօր կայացավ Երևանի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ավինյանը:
Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները ընդհանուր 37 ավագանու անդամ:
ԻՆչպես և նախապես հայտնել էին, նիստը բոյկոտել են «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը:
Քաղաքապետի միակ թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, նա ընտրվեց 32 կողմ և 5 դեմ ձայներով: