Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեռնարկեք գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը․ Արցախի ԱԳՆ

05/03/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ:

ԱԳ նախարարության հայտարարության  մեջ նշված է.

«Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական գործողություն:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:

Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին:

Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ:

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր. Արցախի ՆԳ ոստիկանություն

Հաջորդ գրառումը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվում ոստիկանության մեքենայի վրա

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները կուսումնասիրեն TRIPP-ի տարածքը

13/05/2026
Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

05/05/2026
Պաշտոնական

Իտալիայի վարչապետը Երևանից մեկնել է Բաքու

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

04/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվում ոստիկանության մեքենայի վրա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական