Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»

03/10/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունների՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների խորտակումը փոխանցիկ էստաֆետով տարածվում է միջազգային դաշտով մեկ։ Ինչպես երևում է, հերթը գերմանական կապիտալինն է։ Սեպտեմբերի 21-ին, ինչպես հայտնի է, կալանավորվեց գերմանական կապիտալի մաս կազմող «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։ Նշենք, որ գործարանը պատկանում է գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ընկերությանը:

Առանց այդ էլ փորձագետները նշում են, որ Հայաստանը 2018 թվականից հետո ոչ գրավիչ է դարձել միջազգային ներդրողների համար, ավելին՝ ոմանք նույնիսկ արդեն հեռացել են, և չի բացառվում, որ այս միջազգային գործընկերը նույնպես ստիպված լինի հեռանալ մեր երկրից։ Իսկ դա ինքնին նշանակում է ևս մեկ գործարանի փակում, որի արդյունքում շուրջ 450 մարդ գործազուրկ կմնա:

Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից գործարարների նկատմամբ հետապնդումների միակ դեպքը չէ, քիչ չեն գործարարները, որոնք այժմ կալանավայրում են գտնվում կամ եթե ազատազրկված էլ չեն, նրանց նկատմամբ վարույթներ են հարուցված։ Հայաստանում ահագնացող հանցավորության աճի պայմաններում իրական հանցագործներին գտնելու և հետապնդելու փոխարեն բանտերը լցված են գործարարներով, ինչը շղթայաբար ազդում է երկրի գործարար իմիջի վրա։ Այսուհետ ցանկացած միջազգային ներդրող 100 անգամ կմտածի Հայաստանում ներդրում անելուց առաջ։ Ռիսկերն այլևս անվերահսկելի և չափազանց մեծ են դարձել։

Շատ իրավաբաններ պարբերաբար ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ չունենալով իրավական բավարար հիմքեր՝ գրեթե բոլորի նկատմամբ հարուցվում են «փողերի լվացման» հոդվածով քրեական գործեր, որոնց քննությունը կարող է տևել տարիներ շարունակ, իսկ այդ ընթացքում գործարարները հաճախ ուղղակի մնում են կալանավորված։ Ի դեպ, ոլորտի մասնագետները կես կատակ-կես լուրջ նշում են, որ եթե գումարենք պայմանական «փողերի լվացման» գործերով բոլոր հոդվածները, ապա պահանջվող գումարի չափը կգերազանցի ՀՀ ողջ համախառն ներքին արդյունքը։

Մեզ հետ զրույցում Հայաստանի մի քանի իրավաբաններ նշում էին, որ սա դասական բռնապետության գործելաոճ է՝ սեփականության իրավունքների ոտնահարում, սեփականության վերաբաշխում՝ հոգուտ յուրայինների։ Այսինքն, այսուհետ փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից։ Կարևորը՝ այդ բիզնեսը հետաքրքրի իշխանությանը կամ իշխանությունների հետ փոխկապակցված անձանց»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եթե չհանես, հալդ կտենաս». Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին ․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար․ Տաթև Հայրապետյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար․ Տաթև Հայրապետյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական