Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ»

14/09/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Համացանցի, առնվազն սոցցանցերի «հայկական» հատվածի վերջին երկու օրվա առավել շրջանառվող թեմաներից մեկը դատի ժամանակ դատավորի, ավելի ճիշտ՝ դատավորուհու ննջելու կադրերն են:

Չէ, մենք գիտենք, որ Ֆեմիդան սովորաբար պատկերվում է կշեռքով, սրով և կապած աչքերով (առասպելին տեղյակները գիտեն՝ ինչու), բայց դրանից, ախր, չի հետևում, որ դատավորը նիստի ժամանակ պիտի… քնի: Բայց մյուս կողմից՝ սա այնքան էլ առաջին նմանօրինակ դրսևորումը չէ: Էլի են կադրեր արձանագրվել, թե ինչպես է դատավորը նիստի ընթացքում «քչփորում» հեռախոսն ու համացանցի անծայրածիր անդաստանները, մեկ ուրիշ դատավոր «բռնվել» էր դատի ընթացքում «անրջելու», «ամպերի մեջ սավառնելու» մեջ. մարդը ֆիզիկապես դահլիճում էր, իսկ մտքերով՝ տիեզերքի սև խոռոչներում: Ու էլի մի քանի այլ օրինակներ:

Ի՞նչն է միավորում նման «անհասկանալի» դեպքերը: Գրթե բոլոր նկարագրված դրվագներում հիմնականում աչքի են ընկել փաշինյանական իշխանության «սրտի դատավորները»: Մյուս հատկանշական պահն այն է, որ նմանօրինակ դրվագներ արձանագրվել են բացահայտ «քաղաքական» ենթատեքստ ունեցող գործերով դատավարությունների ժամանակ:

Թեպետ… ի՞նչ կա այստեղ զարմանալի: Ոչինչ չկա: Այն էլ՝ «քաղաքական» գործերով: Լսեն՝ ի՞նչ անեն, այն էլ՝ ամբաստանյալի պաշտպանական խոսքը: Չէ, լուրջ: Իշխանության «սրտի» դատավորները որպես ի՞նչ լսեն ամբաստանյալին կամ նրա փաստաբաններին: Մեղադրողին լսել են, հերիք է, էլի: Չնայած, մեղադրողին էլ կարող էին չլսել, ինչների՞ն է պետք: Էն գլխից այդ՝ իշխանության «սրտի» դատավորներին այդ գործերով նշանակել են, նախապես որոշումը կայացրել են, տվել են ձեռքները, որպեսզի վերջում հայտարարեն փաշինյանական վճիռը: Էլ մարդիկ ավելորդ անգամ լսելիքը ծանրաբեռնեն ինչ-որ ելույթներ լսելով, որ ի՞նչ:

Առհասարակ, կարելի է առաջարկել, որ նման «գործերով» «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն, իսկ փաստաբաններն ու ամբաստանյալները, դատավարության մյուս մասնակիցները դիմեն արձանին: Հա, ի՞նչ: Մե՞ծ է տարբերությունը:»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026
Մամուլի տեսություն

Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական