Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին. «Ժողովուրդ»

23/12/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին:Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, վերջին շրջանում վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՔՊ կուսակցության գաղափարական թեզերի, տեսլականի ու ծրագրերի մասին, իր խոսքում շեշտում է կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու ու դրանցից չշեղվելու կարեւորության մասին:

Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում ՔՊ-ից հեռացվում են անգամ նրա մտերիմները. այսպիսով նա փորձում է նաեւ դասեր տալ իր մյուս թիմակիցներին՝ ցույց տալով, թե ինչ կարող է լինել նրանց հետ, ովքեր իր խոսքից ու ծրագրերից կփորձեն շեղվել:

Հիշեցնենք, որ ՔՊ ակունքներում կանգնած Սարգիս Ալեքսանյանը դեկտեմբերի 19-ին հեռացվեց կուսակցությունից. իրականում կուսակցական անարդարության զոհ է: Նրա մասին ՔՊ ժողովների ժամանակ չարախոսել են կուսակցականները, ինչ-ինչ բաներ վերագրել նրան, թե պաշտոն ու կարգավիճակ չունենալով՝ հարստացել է: Իրականում հարստացել, կենսամակարդակի ու բարեկեցության իրենց մակարդակը բարձրացրել են գրեթե բոլոր ՔՊ-ականները, սակայն թիրախավորվել է Սարգիս Ալեքսանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խարդավանքների եւ սուտ լուրերի ճշտման համար 2-3 անգամ Սարգիս Ալեքսանյանին հրավիրել են կուսակցություն՝ զրույցի, սակայն նա չի կարողացել ներկայանալ, քանի որ ընտանիքի անդամներից մեկը առողջության լրջագույն խնդիրներ ունի: Ս. Ալեքսանյանը գերադասել է ընտանիքի կողքին լինել դժվար պահին, եւ, ահա, ՔՊ-ականները նրան անարդար, կամայական հեռացրել են կուսակցությունից:

Արդարության, թիմի, կուսակցական պարտականությունների մասին պատկերացումները ՔՊ-ում խմբային են՝ բոլորով ստի կողքին՝ ընդդեմ մեկի: Հեռացրին ՔՊ ակունքներում կանգած հավատարիմներից մեկին անարդար եւ կամայական ձեւով: Հետաքրքիր է, թե ով պետք է վերստուգի ՔՊ վերստուգիչների վարքը, ունեցվածքը, կոռուպցիոն հակումներն ու դրսեւորումները: Հիշեցնենք նաեւ, որ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Փամբուխչյանի եւ էլի շատերի մտերիմ ընկերն է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սինանյանի «անհավանական արկածները» Ուկրաինայում․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Փաշինյանի պահանջները. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Փաշինյանի պահանջները. «Հրապարակ»

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական