Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. Hetq.am

16/08/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա, տեղեկացնում է Hetq.am-ը:  

«Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։

Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր  միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է:

Այդ հասցեն շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Բնականաբար, «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և այդքան էլ վարձակալներ, որոնց իրավունքը Կադաստրում չի գրանցվել։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք Կադաստրի կոմիտեում գրանցված վարձակալներին։

•             2019թ․ հունվարից 141 քմ տարածք վարչական շենքից վարձակալում է  «ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ն, որը դրամական փոխանցումներ իրականացնող ֆինանսական կազմակերպություն է։ Այս ընկերությունը երկու տարածք է վարձակալել՝ 2019թ․ օգոստոսից ևս 140 քմ տարածք վարչական շենքից է վարձակալել։

•             2017թ․ փետրվարից «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ն է շուրջ 19 քմ է զբաղեցնում, որը ծխախոտ ներմուծող ընկերություն է։ Տարածքն օգտագործվում է որպես առևտրի կենտրոն։

•             2017թ․ փետրվարից 24 քմ առևտրի կենտրոն վարձակալում է «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ն։ Զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ։ Բացառիկ ներմուծողն է «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» («JAPAN TOBACCO INTERNATIONAL (JTI)», Շվեյցարիա):

•             2017թ․ փետրվարից 20 քմ առևտրի կենտրոնից վարձակալում է նաև «Գրանդ դիլինգ» ՍՊԸ-ն, որը նույնպես ծխախոտ իրացնող ընկերություն է։ «Գրանդ տոբակո»-ի և «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ի բացառիկ դիստրիբյուտոր։

•             2017թ. փետրվարից 10 քմ տարածք վարձակալել է «Կարթել-Աննա» ՍՊԸ, որը պարենային ապրանքների ներմուծող է։ Չի հստակեցված, թե ինչ տարածք է։

•             24 քմ տարածք առևտրի կենտրոնից վարձակալել է «Կվադրա-Իմպեքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է «Կաֆֆա» սուրճերի վաճառքով։

•             95 քմ տարածք վարձակալել է «Սավատոն» ՍՊԸ-ն, որը ալկոհոլային խմիչքների մանրամեծածախ վաճառքով է զբաղվում։

•             2015թ. օգոստոսից շուրջ 46 քմ գրասենյակային տարածք վարձակալում է «Գանջ գրուպ» ՍՊԸ-ն։

•             18 քմ տարածք առևտրի կենտրոնում զբաղեցնում է «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, որը նույնպես ծխախոտ ներմուծող ընկերություն է, դիստրիբյուտորն է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեշնլ», «Այքոս» և «Հիթս» ապրանքանիշերի:

•             2019թ․ մայիսից 54 քմ առևտրային տարածք վարձակալել է «Բոբ-111» ՍՊԸ-ն։ Ընկերությունը խաղալիքներ ներմուծող և վաճառող կազմակերպություն է։ Խաղալիքները, ըստ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի, նախատեսված են 3-ից բարձր տարիքի երեխաների համար:

•             2019թ․ մարտից 1262 քմ շենքի վարչական հատվածից վարձակալում է «Ի.Տ.Կ.-ռուս» ՍՊԸ-ն, որը կահույքի խանութ-սրահ է։

•             2018թ․ հունվարից 381 քմ տարածք է վարձակալել «Ինտերֆուռ» ՍՊԸ-ն, որը ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն է։

•             Վարչական շենքում 20 քմ տարածք վարձակալել է նաև «Արարատբանկը»:

•             Որոշ տարածքներ վարձակալել են անհատ ձեռնարկատերեր։ Մասնավորապես․

•             Արման Գալստյան Աշոտի ԱՁ-ն 2011-ից 4 քմ է վարձակալել վարչական շենքից։

•             Աշոտ Ալոյան Խաչիկի ԱՁ-ն առևտրի կենտրոնից վարձակալել է շուրջ 14 քմ։

•             Արուս Կարապետյան Ֆիլիտերի ԱՁ-ն վարձակալել է 14 քմ առևտրի կենտրոնից։

•             Սերոբ Մարտիրոսյան Զավենի ԱՁ վարձակալել է 50 քմ։

•             «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ մայիսից 116 քմ է վարձակալում վարչական շենքից։ Այս ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն: Համաձայն ՊԵԿ-ի ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով:

Գոհար Առաքելյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս 2013-2014թթ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այնուհետև նաև ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Հանիսյանի մոտ է աշխատել, թերևս նրա օգնականն է եղել կամ գործավարուհին։

Արդեն 2016 թվականին Գոհար Առաքելյանի անունը հանդիպում ենք Երևանի քաղաքապետարանի պարգևատրումների ցուցակում, որտեղ աշխատել է որպես համակարգչային տեխ․ օպերատոր-գործավար։ Նույն 2016 թվականի նոյեմբերին գրանցել է իր ԱՁ-ն։ Պետռեգիստրում նշված հեռախոսահամարով Գոհար Առաքելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հեռախոսն անջատված էր։ Վերջինս նաև ֆեյսբուքյան մեր գրառմանը չարձագանքեց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նուբարաշեն» քկհ-ում 33-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Արցախում ևս սգո օրեր են հայտարարվել

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախում ևս սգո օրեր են հայտարարվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական