Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս ռելոկանտները հեռանում են․ կապիտալի արտահոսքն արագացել է․ «Փաստ»

15/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի ցուցանիշների համեմատ՝ անցած տարի տնտեսական աճի դինամիկայի նվազումն ակնհայտ է։ Եվ եթե նկատի ենք առնում, որ 2022 թվականին գրանցված 14,2 % աճի համեմատությամբ 2023 թվականը փակվեց ընդամենը 9,4 % ցուցանիշով, ապա գործ ունենք 4,8 %-ի չափով անկման հետ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Ընդ որում, աճի միտումների նվազումն առավել ցայտուն է հատկապես անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։

Սպասվում է, որ այս տարի ևս նվազման այս միտումը կպահպանվի։ Պատահական չէ, որ մասնագիտացված կառույցները հիմնականում ոչ լավատեսական գնահատականներ են հնչեցնում ՀՀ տնտեսական աճի տեմպերի դինամիկայի հետ կապված։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է համեմատաբար ցածր՝ 6,1 տոկոս տնտեսական աճ այն պայմաններում, երբ 2024 թվականի բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը։ Իսկ ահա «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ էլ այս տարի Հայաստանը 5 % աճ կարձանագրի։ Առավել վատատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, թե 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,7 %։

Փորձագետների գնահատմամբ, ՀՀ տնտեսության մեջ նկատվող տեղաշարժերը կապված են հիմնականում աշխարհաքաղաքական գործոններով։ Ու ինչպես արտաքին ազդակներով պայմանավորված տեղի ունեցավ խոշոր կապիտալի ներհոսք դեպի Հայաստան, ապա այդպես էլ կապիտալի արտահոսք է նկատվում։ Անցյալ տարի ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է շուրջ 2,23 տրիլիոն դրամ՝ 2 %-ով ավելի 2022թ. ցուցանիշից։ Բայց 2023 թվականին արտերկիր է փոխանցվել 1,6 տրիլիոն դրամ, ինչը 44 %-ով ավելի է 2022 թվականին արտերկիր փոխանցված գումարից։ Կապիտալի արտահոսքի արագացումը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուս ռելոկանտների մի ստվար հատվածը, որ Հայաստան էր տեղափոխվել ու նույնիսկ ընկերություններ գրանցել, նախընտրում է հեռանալ այլ երկիր կամ վերադառնալ Ռուսաստան։

Մյուս կողմից էլ՝ ստացվում է այնպես, որ 2022 թվականից սկսած Հայաստան ներհոսած խոշոր կապիտալը այդպես էլ չի ռեալիզացվում մեր տնտեսության մեջ և չի դառնում տնտեսական արդյունք։ Այդ գումարներն ինչպես մտնում են մեր երկիր, նույն կերպ էլ դուրս են գալիս, քանի որ չկա արտադրության և ծառայությունների համապատասխան բազա, որը կապահովի այդ կապիտալի վերարտադրությունը։ Ու եթե արտերկրից փոխանցվող գումարների ծավալը նվազի, ապա մեր տնտեսությունը դրանից լուրջ հարված կստանա։ Օրինակ՝ այս տարի կանխատեսվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում, ինչն էլ դիտարկվում է տնտեսական աճի դանդաղելու պատճառներից մեկը։

Չկան նաև դրական ազդակներ ներդրողների համար, որոնք կարող են գումարներ ներդնել ՀՀ տնտեսության մեջ։ Խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսական աճը՝ արտաքին գործոններից կախված, պղպջակի է նմանվում, որը ցանկացած պահի կարող է պայթել ու փոխվել անկման, իսկ ներդրողներն առաջին հերթին գնահատում են Հայաստանում տնտեսական անկայունության ու ռիսկայնության աստիճանը։

Հայաստանի տնտեսության համար ռիսկայնության մեծացման գործոն են նաև պետական պարտքի խոշոր ծավալները։ Ու չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ժամանակին կոշտ քննադատության էին ենթարկում պետական պարտքի ավելացման քաղաքականությունը, իրենք ուղղակի սկսել են մեկը մյուսի հետևից ռեկորդներ գրանցել այս ուղղությամբ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,845 մլրդ դոլար: 2023 թվականի սկզբից պետական պարտքն աճել է 1,21 մլրդ դոլարով կամ 11,35 %-ով։ Հատկանշական է, որ միայն 2023 թվականի դեկտեմբերի ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 638,1 մլն դոլարով, ինչն ահռելի գումար է մեկ ամսվա կտրվածքով։

Ու եթե ավելացումը նույն տեմպերով շարունակվի, ապա էական բարդություններ ենք ունենալու պետական պարտքի կառավարման հետ կապված։ Պետական պարտքի առկա չափերը այսօր իսկ հեռանկարային առումով լուրջ բեռ են ստեղծում քաղաքացիների ու տնտեսվարողների ուսերին՝ խոչընդոտելով տնտեսական զարգացումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել «Шушинская жизнь» և «Шушинский листок» թերթերի էլեկտրոնային տարբերակները

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից

22/05/2025
Մամուլի տեսություն

ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել. «Հրապարակ»

22/05/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ում իրարանցում է առաջացրել Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը. «Իրավունք»

21/05/2025
Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել «Шушинская жизнь» և «Шушинский листок» թերթերի էլեկտրոնային տարբերակները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականները պետք է դառնան թվային և կկիրառվեն միայն ՀՀ տարածքում

23/05/2025

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն...

ԿարդալDetails

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23/05/2025

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

23/05/2025

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների. Կարեն Վրթանեսյան

23/05/2025

Կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան. Գարեգին Խումարյան

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական